ՇԱՔԻ ՆԵՐԹԱՓԱՆՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԴԻՎԵՐՍԱՆՏ ՉԷՐ. ՊԱՊԻԿՅԱՆ
Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել: Դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հարցուպատասխանի ժամանակ:«Բնականաբար, թերացումներ եղել են, և կունենան հետևանքներ, որոնց մասին կխոսենք ծառայողական քննությունից հետո»,-նշել է նա:

