ՌԴ-Ի ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. «ԵՍ ԿԱՊ ԵՄ ՀԱՍՏԱՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Տատյանա Մոսկալկովան իր Telegram ալիքում հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան կապ է հաստատել իր հետ՝ հունիսի 27-ին Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալման, մահվան և մարմնական վնասվածքների հանգամանքների պարզաբանման վերաբերյալ։
«Ես կապ եմ հաստատել Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության հետ՝ ձերբակալման օրինականությունն ու վավերականությունը, հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողների և տուժածների իրավունքների պահպանումը ստուգելու միջնորդությամբ», - գրել է նա։