ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:
Հաքան Ֆիդանն ու Արարատ Միրզոյանը, Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։
Հոկտեմբերի 5-ին էլ հայ և թուրք պաշտոնյաները Երևանում քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։ Նրանք ընդգծել են նաև Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։
Սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել՝ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում:


Читайте также

Оставить комментарий