ԱՅՀԱՆ ՀԱՋԻԶԱԴԵՆ ՀԵՐՔԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՏՈՒՆԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։
Նա շեշտել է, որ Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը հասցնել «Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում»:
Նոր Կալեդոնիան 1853 թվականին է դարձել ֆրանսիական գաղութ, 1946 թվականին ստացել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ։ 1998 թվականի համաձայնագրով Նոր Կալեդոնիային տրվել են ավելի մեծ ինքնավարություն և անկախության երեք հանրաքվե անցկացնելու իրավունք։