ԱՅՀԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ «ԼԱՉԻՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔ» ԵԶՐՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

«Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում», - մեկնաբանելով Մակրոնի կողմից հնչեցրած հայտարարությունները՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
«Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։


Читайте также

Оставить комментарий