ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ 2 ՄԻԼԻՈՆ 403.6 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԱՊՐԱՆՔ

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։
Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։
Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էր 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։ Դա Ադրբեջանից Հայաստան ներմուծված վառելիքի երկրորդ խմբաքանակն էր։ Վառելիքի առաջին խմբաքանակը ներմուծվել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ներմուծվել էր A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։


Читайте также

Оставить комментарий