ՌԴ-Ն ՀՀ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍԿՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇՈՒՐՋ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Ըստ նրա՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն»: Այդ հատվածները կապահովեն միացումը Ադրբեջանի երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Ախուրյանի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին:
Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 և 12,4 կմ:

