ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՊ-Ը ՊԱՀԱՆՋԵԼ Է 1918Թ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ՑԵՂԱUՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն:  
«1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունը իրենց ազգային և կրոնական պատկանելության համար և ցեղասպանության  հանցագործությունները, ցավոք, մինչ օրս միջազգային մակարդակով արդարացի գնահատական չեն ստացել:
Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների շարքի հարցում և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»,- ընդգծվում է Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարության մեջ:


Читайте также

Оставить комментарий