ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ:«108 տարի է անցել մեր ժողովրդի դեմ արմատական հայկական խմբավորումների կողմից իրականացված սարսափելի ջարդերից։ 1918 թվականի մարտին Բաքվի խորհրդի 6 հազար անդամների և Դաշնակցություն կուսակցության 4 հազար զինված անդամների կողմից իրականացված ցեղասպանությունը պատմության մեջ է մտել որպես էթնիկ զտումների ամենադաժան օրինակներից մեկը։ Այդ ժամանակ Կովկասի արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի խոստովանությունները նույնպես ապացուցում են, որ այս ջարդերը իրականացվել են հենց էթնիկ ատելության հողի վրա՝ «հակահեղափոխության դեմ պայքարի» քողի տակ։
Բաքվում, Շամախիում, Գուբայում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախչըվանում, Շիրվանում և Իրևանում համակարգված կերպով իրականացված այս հանցագործությունների արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ։
Մեր անկախության վերականգնումից հետո այս ջարդերին պետական իրավաքաղաքական գնահատական տրվեց համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 1998 թվականի մարտի 26-ի «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագրով։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության այս արյունալի էջերը», - ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։

