ՄԱՐՏԻ 31՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ԵՎ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Այսօր՝ Մարտի 31-ը Ադրբեջանցիների ցեղասպանության օրն է:
1918 թ. գարնանը ադրբեջանական խաղաղ բնակչության դեմ բոլշեւիկյան-դաշնակյան կառույցների կողմից իրականացված Մարտի ցեղասպանությունը հանդիսանում է՝ Ադրբեջանի պատմության ամենաարյունալի էջերից մեկը: Անմարդկային հաշվեհարդարների հիմնական նպատակն էր՝ ադրբեջանցիների ոչնչացումը, որպես էթնոս, նրանց պատմական հողերի բռնագրավումը: 1918 թ. մարտի 30-ի գիշերը դաժանաբար սպանվեց մոտ 20.000 խաղաղ ադրբեջանցի, այդ թվում` կանայք, երեխաներ և ծերեր: Մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը բոլշևիկների և հայերի ջոկատները Բաքվում հազարավոր մարդ են սպանել, հրետանային կրակի են ենթարկել Բաքվի խոշորագույն Թեզեփիր մզկիթը և այրել «Իսմայիլյե» շենքը, որը համարվում էր համաշխարհային ճարտարապետության գանձերից մեկը:
Արյունալի ողբերգության արդյունքում բոլշեւիկյան-հայկական զինված խմբերը՝ զանգվածային կոտորածներ են իրականացրել՝ Բաքվում, Գուբայում, Շամախիում, Գյոյչայում, Ջավադում, Սալյանում, Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախչըվանում, Լենքորանում, Գյանջայում և այլ շրջաններում: Ավելի քան հազար գյուղեր այրվել և ոչնչացվեցվել են: 1918 թ. ապրիլ-մայիս ամիսներին միայն Գուբայի շրջանում 167 գյուղեր լիովին ավերվել են, իրագործվել են գավառի մուսուլմանական և մասամբ հրեական բնակչության կոտորածներ: 2007 թվականին Գուբայում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերվել է զանգվածային գերեզման: 2009 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դեմ հայ ազգայնամոլների տարածքային պահանջների, ագրեսիվ քաղաքականության և արյունալի հանցագործությունների մասին տեղեկատվությունը համաշխարհային հանրությանը հասցնելու, ապագա սերունդների ազգային հիշողությունը պահպանելու և ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով՝ կարգադրություն է ստորագրել՝ Գուբա քաղաքում Հուշահամալիի ստեղծման մասին: Այդ հուշահամալիրում ցուցադրվում են բնօրինակ փաստաթղթեր և նյութեր, որոնք վկայում են 1918 թ. ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները: Պատմաբանների խոսքով, մինչև ցեղասպանությունը, Շամախիում ապրել է ավելի քան 27 հազար մարդ, որոնցից 21 հազարը ադրբեջանցիներ են եղել: 110 գյուղերը թալանվել են, որոնց մեծ մասը ամբողջությամբ այրվել է: Գյուղերում սպանվել է ավելի քան 10 հազար մարդ: Հայ ազգայնականների կողմից կատարված զանգվածային վայրագությունների ականատեսներից մեկն է դարձել 743-ին կառուցված Ադրբեջանի Շամախի քաղաքի Ջումա մզկիթը, որը հնագույն մահմեդական տաճարներից է: Տեսնելով, որ Շամախի բնակիչները մզկիթում ապաստան են գտել, հայերը հրդեհել են այն և սպանել են ավելի քան 1500 անմեղ մարդկանց: 1919 թվականին Ադրբեջանի խորհրդարանը որոշում է ընդունել՝ Մարտի 31-ը նշել, որպես Ադրբեջանցիների ցեղասպանության օր: Չնայած խորհրդային ժամանակաշրջանում փորձ էր արվում այդ իրադարձությունները ջնջել ժողովրդի հիշողությունից, սակայն Ադրբեջանի անկախություն ձեռք բերելուց հետո, պատմական փաստաթղթերի հիման վրա բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացվել, գրքեր են տպագրվել այդ ողբերգական իրադարձությունների մասին: 1998 թվականին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին»: Մարտի 31-ը հայտարարվել է Ադրբեջանցիների ցեղասպանության օր:
Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա հիշատակումը կարևոր դեր է խաղում՝ անցյալում և ներկա փուլում ադրբեջանցիների զանգվածային կոտորածների և էթնիկական զտումների մասին համաշխարհային հանրությանը տեղեկացնելու գործում:


Читайте также

Оставить комментарий