Լեյլա Աբդուլլաևա. «Պատմական փաստերը վկայում են, որ հենց հայկական զինված ուժերն են, դեռ 1918 թ. մարտին սկսել՝ Բաքվի, Շամախիի, Գուբայի, Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը»
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է՝ իբր Նախչըվանում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, շարունակելով իր նախորդների պրակտիկան, հաճախ դիմում է այնպիսի հորինված հայտարարություների տարածմանը, որոնք համոզիչ չեն թվում.
«Պատմական փաստերը վկայում են, որ հենց հայկական զինված ուժերն են, դեռ 1918 թ. մարտին սկսել՝ Բաքվի, Շամախիի, Գուբայի, Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը, որը նույն տարվա հունիս-հոկտեմբեր ամիսներին շարունակվել է Զանգեզուրի և Նախչըվանի գավառներում: Եվ պաշտոնական Երևանը շատ լավ գիտի այդ մասին:
Բայց նույնիսկ եթե հայկական կողմը կցանկանա մոռացության մատնել տասնյակ հազարավոր խաղաղ ադրբեջանցիներին, որոնք սպանվել են հենց իրենց էթնիկական և կրոնական պատկանելիության պատճառով, ոչ պատմությունը, ոչ էլ արխիվային փաստաթղթերը թույլ չեն տա դա անել: 1918 թ. հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված նպատակադրված լայնամասշտաբ սպանությունների և ցեղասպանության քաղաքականությանը ծանոթանալու համար, բավական է կարդալ Ստեփան Շումումյանի հուշերը և 1926 թ. հրատարակված Սովետական մեծ հանրագիտարանը:
Առավել ևս, ես կցանկանայի նշել, որ եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է հետևողական լինել իր հայտարարություններում, ապա չի կարելի անտեսել՝ Ադրբեջանի Խոջալու քաղաքի քաղաքացիական բնակչության նկատմամբ իրագործված զանգվածային հաշվեհարդարը, որը կատարվել է հատուկ դաժանությամբ՝ Հայաստանի զինված ուժերի կողմից: Իսկ չէ որ, մարդկության դեմ այս հանցագործության կատարման պահից ի, որի զոհերը կազմել են 613 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 63 երեխա և 106 կին, անցել է ոչ թե մեկ դար, այլ ընդամենը 27 տարի: Սակայն, դա չի խանգարել Հայաստանի նախկին նախագահին՝ ողբերգությունից անմիջապես հետո, արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը իրական խոստովանություն անել. «Խոջալուից առաջ ադրբեջանցիները կարծում էին, որ կարելի է կատակել մեզ հետ, նրանք կարծում էին, որ հայերը չեն կարող ձեռք բարձրացնել քաղաքացիական բնակչության վրա: Մեզ հաջողվեց կոտրել դա [կարծրատիպը]: Ահա թե, ինչ տեղի ունեցավ»: