TRIPP ԵՐԹՈՒՂԻՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ․ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ
Թրամփի երթուղին կլինի ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը։Ադրբեջանի նախագահը Մյունխենում հայտարարել է, որ TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս և, հնարավոր է, ապագա վարչակազմերի համար։
Ըստ նրա, եթե նախագիծը ռազմավարական նշանակություն չունենար, այն չէր անվանակոչվի պետության ղեկավարի անունով, և նման որոշման փաստն ինքնին ցույց է տալիս միջանցքը իրականացնելու մտադրությունը։

