ԽԱԶԱՐ ԻԲՐԱՀԻՄ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՉԷ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՄ

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գործընկերությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
«Իսրայելի և Ադրբեջանի միջև գործընկերությունը հիմնված է ազգային շահերի վրա և ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը սխալ հաշվարկներ կամ վատ մտադրություններ ունի, դա մեր մեղքը չէ», - ադրբեջանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում The Jerusalem Post-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իբրահիմը նաև նշել է, որ Բաքուն և Թել Ավիվը համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կիբերանվտանգության և էներգետիկայի ոլորտում։ Նրա խոսքերով՝ Իսրայելի օգնությամբ է Ադրբեջանի կառավարությունը հիմնադրել սեփական կիբերանվտանգության կենտրոնը։


Читайте также

Оставить комментарий