AIA GLOBAL. ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Բաքու կժամանի հունվարի 26-ին։Այս մասին հայտնում է AIA Global կայքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
«Այցը կշարունակվի մեկ օր և կներառի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որից հետո Սաարը կմեկնի Ղազախստան։
Այս այցը անցկացվում է՝ արևմտյան և իսրայելցի վերլուծաբանների կողմից աճող ուշադրության ֆոնին, ովքեր հաճախ Բաքուն անվանում են Կենտրոնական Ասիայի դարպաս», - ասվում է հաղորդագրության մեջ։

