ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ. ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԿՄՏՆԻ՞» ԷՐԴՈՂԱՆԻ ՋՈՒՐԸ
Հունիսի 18-ին տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի առնչությամբ անդրադարձերում զգալիորեն բաց մնաց հանգամանքը, որ տեղ էր գտել հեռախոսազրույցի մասին թուրքական հրապարակումներում, եւ բացակայում էր Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Մասնավորապես, թուրքական կողմը հայտնել է, որ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիա՝ միասին Վարդավառի տոնը նշելու: Հայկական կողմում այդ հանգամանքը բացակայել է, ինչը կարող է նշանակել երկու բան: Կամ Հայաստանի վարչապետը չունի որոշում, թե ինչպես արձագանքել այդ հրավերին, կամ, եթե կա որոշում, ապա դեռեւս պարզ չէ, թե այն ինչպես մատուցել Հայաստանի հանրությանը:
Ըստ էության կարող է ստացվել, որ թուրքական կողմն արդեն երկրորդ անգամ այսպես ասած փաստի առաջ է դնում Հայաստանին: Առաջինն ավելի ցածր մակարդակով էր՝ մարտին, Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումում, որտեղ համաժողովներից մեկի բեմում թուրքական կողմի հատուկ բանագնաց Քըլըչը Հայաստանի հատուկ անագնաց Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հանդիպել Երեւանում: Ռուբինյանը արձագանքեց, որ այդ մասին կխոսեն հետո: Թե ինչ խոսեցին հետո, կամ՝ խոսեցին, թե ոչ, պարզ չէ, սակայն հետո չեղավ որեւէ հանդիպում եւ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպումը ըստ էության շարունակում է վերջինը լինել այսպես ասած հայ-թուրքական կարգավորման գործընթացի առումով: Հիմա էլ արդեն բարձր մակարդակով Երեւանին հղվում է հրավեր, այցելել Թուրքիա եւ միասին տոնել Վարդավառը:
Դա նշանակում է, որ Թոււրքիայում Նիկոլ Փաշինյանի համար պատրաաստվելու է այսպես ասած տոնական ընդունելություն, այնպիսի հանրային-ազգագրական-ժողովրդական շերտերով, ներգրավելով թերեւս նաեւ Թուրքիայում ապրող հայերին՝ այդ թվում Հայաստանից տեղափոխված: Ինչպես Էրդողանն է նշել մի առիթով, կա մի քանի տասնյակ հազար հայ, որոնք ապրում են Թուրքիայում եւ աշխատում այնտեղ: Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանին հղված հրավերը կլինի յուրօրինակ մեկնարկ, երբ այդ հայերին Թուրքիան այսպես ասած «պաշտոնապես» կներգրավի Հայաստանի հետ հարաբերության գործընթացում, բնականաբար թուրքական պատկերացումների շրջանակում, այսպես ասած «ժողովուրդների բարեկամության» տրամաբանությամբ:
Սա կլինի քաղաքական իսկապես բարդ հանգույց Երեւանի համար, որովհետեւ մի կողմից շատ հստակ է, որ այդ ամենը լինելու է ընդամենը թուրքական թատրոն, մյուս կողմից սակայն Երեւանի համար այդ թատրոնը լինելու է քաղաքական «թակարդ», որտեղ Հայաստանը մեծ հավանականությամբ վերջնականապես կկորցննի իր քաղաքական սուբյեկտությունը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացի համատեքստում: Այն, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունը Թուրքիայի հետ, հազիվ թե քննարկման առարկա լինի որեւէ ռացիոնալ մտածող մարդու համար: Բայց, նույն կերպ անքննարկելի է թերեւս, որ այդ գործընթացում Հայաստանի սուբյեկտության կորուստը կնշանակի ոչ թե հարաբերության կարգավորում, այլ պարզապես Հայաստանի «աբսորբացիա»:
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան, 1in.am