ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ, ԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ «ՍՊ» ՇԱՐԺՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԴԱՄ 2 ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ

Դատարանը բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը. Սարգսյանը նույնպես երկու ամսով կալանավորվեց։
Դատարանը բավարարել է նաև Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել դատարան: