ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻԱՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկում:
Այն կանցնի «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրի ներքո:
Քննարկմանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը: Քննարկումը վարելու է Մյուխենի անվտանգության համաժողովի նախագահ, դեսպան Քրիստոֆ Հոյզգենը:
Քննարկումն, ըստ համաժողովի ծրագրի, նախատեսվում է թիվ 2 Մեծ սրահում տեղական ժամանակով 16:30-ից մինչև 17:15-ը:
Նախօրեին դեռ հայտնի չէր, թե արդյո՞ք Բավարիայի երկրամասի մայրաքաղաք մեկնած Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը կհանդիպեն միմյանց:
Վերջին անգամ նրանք Մյունխենի հարթակում հանդիպել և Ղարաբաղի խնդրի շուրջ բանավիճել են 2020 թվականի փետրվարի 15-ին, սեպտեմբեր 27-ից՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց ամիսներ առաջ:


Читайте также

Оставить комментарий