ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. միջպետական հետախուզում է հայտարարվել: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ օրերս հանրային հետապնդում է հարուցվել երկու հոդվածով:48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության և իշխանությունը չարաշահելու հոդվածներով:

