Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը կամաց-կամաց հանցագործ էթնոսի համբավ են ստանում
Միացյալ Նահանգներում բացահայտվել է հայկական մաֆիայի հերթական բանկային խարդախությունը: Կալիֆորնիա նահանգի Օքլանդ քաղաքի դաշնային դատարանը խարդախության մեջ մեղավոր է ճանաչել հարավային կալիֆորնիայի երկու բնակիչների՝ 21 ամյա Էդուարդ Առաքելյանին և 23 ամյա Արման Վարդանյանին: Հանցագործները կարողացել են պատրաստել Michael's Store խանութների ցանցի հաճախորդների բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները և ներխուժել նրանց բանկային հաշիվների մեջ և կորզել գումարներ:
Բարեբախտաբար, հանցավոր խմբի գործունեությունը երկար չի տևել: Նրանք սկսել են գործել 2011 թվականի մայիսին, իսկ արդեն հունիսի 10 ին ձերբակալվել են: Հանցագործները դատապարտվել են 3 տարի ազատազրկման: «Michaels-ի գործը» միակ դեպքը չէ, որը հնարավորություն է տալիս խոսելու Միացյալ նահանգներում հայկական սփյուռքի, հատկապես հետխորհրդային տարածաշրջանից գաղթածների քրեականացման մասին: Բոլորովին վերջերս՝ ընթացիկ տարվա մարտին Կալիֆորնիայում խոշոր ֆինանսական խարդախության մեղադրանքով ձերբակալվել էին Armenian Power հանցախմբի 4 անդամներ, որոնք հանցավոր գործունեություն են ծավալել Կալիֆորնիայում, Նեվադայում, Արիզոնայում և Տեխասում:
Իսկ 2010 թվականին ամերիկյան իշխանությունները բացահայտեցին ՊԶՈ մականունով Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր մի խմբավորում, որը միլիոնավոր դոլարներ էր յուրացրել տարեցներին բժշկական օգնություն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Հանցավոր խմբի 44 հայազգի անդամներ մեղավոր են ճանաչվել 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու և մոտ 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ:
Արդեն այն ժամանակ հայտնի հայ վերլուծաբան Հովհաննես Մանդակունին նախազգուշացնում էր, որ Միացյալ Նահանգներում հայերը կամաց-կամաց հանցագործ էթնոսի համբավ են ստանում: Մանդակունիի կարծիքով, Հայաստանը կանգնած է որպես «հանցագործներ արտահանող երկիր» ընկալվելու վտանգի առջև: Այդ տագնապը, մեղմ ասած, անհիմն չէ: ՊԶՈ-ի գործի հետաքննության ժամանակ պարզվել է, որ հայկական հանցավոր խումբը համագործակցել և սերտ կապեր է ունեցել հայաստանյան իր գործընկերների հետ:
Հանցավոր ճանապարհով ձեռքբերված գումարները լվացել են Հայաստանում, ընդ որում՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի օգնության: Ամեն դեպքում՝ ինչպես պնդում են հայկական իրազեկ աղբյուրները, Պզոյի ձերբակալումից հետո Սերժ Ազատիչը հավաքել է իր մերձավորներին և պահանջել է պատասխան քայլեր ձեռնարկել:
Այսպես, Կալիֆորնիայի «փոքրիկ Հայաստան» կոչվող մասում տեղի ունեցող հանցավոր սկանդալների շարանը հասարակական կարծիքի փոփոխության պատճառ է դառնում: