ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԼԱԵՎԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՆԿԱՏՎՈՒՄ ԷՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ
Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի կողմից բանակցությունների իմիտացիայի հետ կապված իրավիճակի կրկնություն, որը երկար տարիներ նկատվում էր ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում։
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ Musulmans en France ինտերնետային պորտալին տված հարցազրույցում։
Աբդուլլաևան նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերին ազատագրել է իր տարածքները, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ։
Նրա խոսքով, չնայած Հայաստանի կողմից այդ հողերին հասցված ավերածությունների ու վնասների աստիճանին, Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորում։ «Որովհետև Ադրբեջանը միշտ պնդել է, որ միակ բանը, որը խանգարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը, օկուպացիայի փաստն է։ Քանի որ օկուպացիայի փաստը վերացվել է, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք առաջ շարժվել և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ Հայաստանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման գաղափարով»,- ասել է նա։
Աբդուլաևան նաև ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր դեր է խաղում երկու կողմերի քաղաքական կամքը։ Ադրբեջանը ցույց տվեց, որ քաղաքական կամք ունեցող երկիր է` առաջ քաշելով խաղաղ համաձայնագրի նախաձեռնությունը։ Ադրբեջանն առաջարկել է նաև այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի այս խաղաղ համաձայնագիրը։