ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԱԵՎԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑԵՐ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՆԱԵՎ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
«Ադրբեջանն իր անկախության առաջին իսկ օրերից ստիպված էր պայքարել օկուպացիայի դեմ»:
Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան Բաքվի Պետական Համալսարանում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր «Ադրբեջանի օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանված անձանց իրավունքների խախտման մասին» գրքի շնորհանդեսին:
Լեյլա Աբդուլաևան նշել է, որ այսօր մենք արդեն այն պետության քաղաքացիներն ենք, որն ապահովեց իր տարածքային ամբողջականությունը, վերականգնեց մարդու ոտնահարված իրավունքները. «Բայց հակամարտության ավարտը չի նշանակում պատերազմի ավարտ: Հետկոնֆլիկտային շրջանում մենք պետք է ակտիվացնենք մեր քարոզչական աշխատանքը: Ադրբեջանն արդեն նոր իրողություն է ստեղծել տարածաշրջանում: Այժմ, մեր և Ադրբեջանի բոլոր պաշտոնական կառույցների առջև խնդիր է դրված այս իրողությունը հասցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանը Հայաստանի դեմ արդեն հայց է ներկայացրել երկու միջազգային դատարաններ: Սա դեռ վերջը չէ: Մենք ընդդեմ Հայաստանի հայցեր կներկայացնենք նաև այլ միջազգային դատարաններ»: