ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՀԱԼՆԵՐԸ

ԻՐԱՎԱՆԻ ՆԱՀԱՆԳ
Ռուսական կայսրության կողմից Իրավանի և Նախչըվանի խանությունների գրավումից հետո, Ալեքսանդր II կայսրի հրամանագրով՝ այս խանությունների տարածքում ստեղծված, այսպես կոչված, Իրավանի գավառը 1849 թ. վերացվել է, նույն տարածքում ստեղծվել է Իրավանի նահանգը: Ողջ նախկին Իրավանի գավառը՝ ներառյալ Ալեքսանդրապոլի գավառը (առանց Ախալքալաքի տարածքի) և Մըղրիի տարածքի մի մասը, ներառվել են նորաստեղծ Իրավանի նահանգի կազմում։ Առաջին շրջանում նահանգն ընդգրկում էր հինգ գավառ՝ Իրավանի, Ալեքսանդրապոլի, Ենի Բայազիդի, Նախչըվանի և Օրդուբադի գավառները։ Իրավանի գավառը բաժանված էր՝ Զանգիբասարի, Սուրմելիի, Շարուրի և Սարդարաբադի, իսկ Նախչըանի գավառը՝ Նախչըվանի և Դարալայազի տարածքների։ Օրդուբադի գավառում տարածքներ չեն եղել.
1862 թվականից սկսած, ցարական Ռուսաստանի կովկասյան փոխարքաների որոշմամբ՝ մի քանի անգամ փոխվել է նահանգի վարչատարածքային բաժանումը։ Ի վերջո, Իրավանի նահանգը՝ 1874 թվականին որոշված արտաքին և ներքին վարչատարածքային բաժանման համաձայն՝ գոյություն է ունեցել մինչև 1918 թվականը։
Այս բաժանման համաձայն՝ Իրավանի նահանգը բաղկացած էր 7 գավառներից.
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ, ԻՐԱՎԱՆ, ՆԱԽՉԸՎԱՆ ՇԱՐՈՒՐ-ԴԱՐԱԼԱՅԱԶ, ՍՈՒՐՄԵԼԻ, ՈՒՉՔԻԼՍԱ, ՆՈՐ ԲԱՅԱԶԻԴ
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ
Գավառի տարածքը ընդգրկում էր պատմական Աղբաբայի, Շորայելի և Փամբակի մահալների տարածքը։ Գավառի վարչական կենտրոնն էր Ադրբեջանի պատմական քաղաքը՝ Գյումրին։ Ռուսական կայսրության կողմից Շորեայելի մահալի գրավումից հետո, քաղաքը Ալեքսանդր 2-րդ կայսրի պատվին վերանվանվել է Ալեքսանդրոպոլ։ 1924 թվականինին քաղաքը կոչվել է Լենինական, իսկ 1990 թվանակից՝ Կումայրի։
Հայկական ԽՍՀ ստեղծումից հետո՝ 1930-ական թվականներին, այս տարածքում ստեղծվել են՝ Դուզքենդի (Ախուրյան), Աղինի (Անի), Գըզըլգոչի (Ղուկասյան), Մեծ Գարաքիլսայի (Կիրովական), Համամլիի (Սպիտակ) շրջանները։
ԻՐԱՎԱՆ
Իրավանի գավառը ընդգրկում էր Իրավան քաղաքը, Զանգիբասարի, Վեդիբասարի և Գառնիբասարի մահալները և Գըրխբուլաղի մահալի մի մասը։ Գավառի վարչական կենտրոնը գտնվում էր Իրավան քաղաքում։
ՆԱԽՉԸՎԱՆ
Նախչըվանի գավառը ստեղծվել էր Նախչըվանի խանության տարածքներում։ Գավառը հյուսիսից սահմանակից էր Շարուր-Դարալայազի գավառի, արևելքից՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի, հարավից՝ Գաջարական Իրանի հետ։ Գավառի վարչական կենտրոնը Նախչըվան քաղաքն էր։
ՇԱՐՈՒՐ-ԴԱՐԱԼԱՅԱԶ
Շարուր-Դարալայազի գավառը ստեղծվել էր Նախչըվանի խանության Դարալայազ մահալի և Իրավանի խանության Շարուրի մահալի տարածքում։ Վարչական կենտրոնը Բաշ Նորաշեն բնակավայրն էր։
Ադրբեջանում և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, Շարուր-Դարալայազի գավառի Դարալայազի տարածքն ամբողջությամբ տրվել է Հայկական ԽՍՀ-ին։
ՍՈՒՐՄԵԼԻ
Սյուրմելիի գավառը ստեղծվել է Իրավանի խանության երկու մահալների՝ Սյուրմելիի և Դերեքենդ-Փարչենիսի մահալների տարածքում։ Գավառը հյուսիսից սահմանակից էր Իրավանի և Ուչքիլսայի գավառերին, արևմուտքում՝ Կարսի նահանգի, արևելքից՝ Գաջարական կայսրության, հարավում՝ Օսմանյան կայսրության հետ։ 1920 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմից հետո, Գյումրիի պայմանագրով գավառի ողջ տարածքը տրվել է Թուրքիային։
Գավառի տարածքը ընդգրկում է Թուրքիայի Հանրապետության Իգդիր նահանգի տարածքը։
ՈՒՉՔԻԼՍԱ (ԷՋՄԻԱԾԻՆ)
Ուչքիլսայի (Էջմիածին) գավառը ստեղծվել է Իրավանի խանության 6 մահալների՝ Թալինի, Սեյիդլի-Ախսախլիի, Աբարանի, Կարպիբասարի, Սարդարաբադի, Սաադլիի մահալների տարածքում։ Վաղարշաբադ վարչական կենտրոնով գավառը սահմանակից էր՝ Ալեքսանդրոպոլի, Նոր Բայազիդի, Իրավանի, Սուրմելիի գավառների և Թուրքիայի հետ։
ՆՈՐ ԲԱՅԱԶԻԴ
Նոր Բայազիդի գավառը ստեղծվել է Իրավանի խանության Գյոյչայի և Դերեչիչեքի մահալների տարածքում։ Գավառի վարչական կենտրոնը՝ Գյոյչա լճի արևմտյան ափին գտնվող Քյավառ քաղաքն էր։ 1828-29 թվականներին Թուրքիայի Բայազիդի նահանգից հայերին այստեղ վերաբնակեցնելուց հետո, 1930 թվականին քաղաքի անունը փոխվել և դարձել է Նոր Բայազիդ։
(Շարունակելի)