Յագուբ Մահմուդով. «Իրավանի նկատմամբ ադրբեջանական ժողովրդի պատմական իրավունքը պետք է վերականգնվի»
Իրավանի և նրան հարակից հողերի նկատմամբ ադրբեջանական ժողովրդի պատմական իրավունքը պետք է վերականգնվի։
Այդ մասին ասել է՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովը։
Պատմության ինստիտուտի տնօրենը նշել է, որ 1918 թ. մարտ ամսին իրագործված ցեղասպանության հետ կապված հիմնական փաստաթղթերը հավաքվել են Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) ժամանակաշրջանում։
«Բաքվի 26 կոմիսարներից ստեղծված կառավարությունը իրականում եղել է հայ դաշնակների կառավարություն և մարտ ամսին իրագործված ցեղասպանությունից հետո՝ Ստեփան Շահումյանի կողմից Լենինին հղված նամակը կրկին անգամ հաստատում է դա։ Շահումյանը Լենինին հղած նամակում հայտնել է չորս հազար հայ դաշնակների ներգրավման մասին և գրել է, որ, եթե չլինեին այդ իրադարձությունները՝ Բաքուն կդառնար ադրբեջանցիների կողմից ստեղծված պետության մայրաքաղաքը»,- ասել է Մահմուդովը։
«Փաստաթղթերը հաստատում են, որ հայկական կողմը Բաթումիում բանակցությունների և պայմանագրերի հիման վրա՝ Իրավանը և հարակից հողերը իրենց հանձնելու փոխարեն որոշ պարտավորություններ է ստանձնել։ Բաթումիում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա՝ հայերը հրաժարվել են Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»,- նշել է ինստիտուտի տնօրենը։
Նրա խոսքով, այդ պարտավորությունների մեջ են մտել՝ մոտ ժամանակներում Հայաստանի կառավարության զինված ուժերի Բաքվից դուրս բերման համար բոլոր ուժերի համախմբում, ինչպես նաև՝ հայկական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի գավառներում մահմեդական բնակչության դեմ իրագործված զանգվածային արյունահեղությունների դադարեցում։
«Սակայն իրենց նպատակներին հասնելուց հետո, հայերը միակողմանի կարգով խախտել են բոլոր ստանձած պարտավորությունները և շարունակել են օկուպացման քաղաքականությունը։ Դրանով էլ, ինչպես Բաթումիի պայմանագրի կետերը, այնպես էլ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության Ազգային խորհրդի 1918 թ. մայիսի 29-ի որոշումը կորցրել են իրենց իրավաբանական ուժը։ Հետևաբար անհրաժեշտ է վերանայել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության Ազգային խորհրդի որոշումը, այն պետք է կրկին անգամ ուժի մեջ մտնի և պետք է վերականգնվի Իրավանի և նրան հարակից տարածքների նկատմամբ Ադրբեջանի ժողովրդի պատմական իրավունքը»,- ասել է Մահմուդովը։
Մահմուդովը ասել է, որ ինը հազար քառաքուսի կիլոմետր տարածքը հայերին հանձնվել է, որպեսզի նրանք այլևս տարածքային հավակնություններ առաջ չքաշեն Ադրբեջանի նկատմամբ։
Ինստիտուտի տնօրենը նշել է, որ ԱԴՀ-ի ստեղծողները երկու ամիս հետո հասկացել են հայերին ինը հազար քառաքուսի կիլոմետր տարածքը հանձնելու սխալ լինելը։
Մահմուդովը ընդգծել է՝ Բաքվի 26 կոմիսարների գերեզմանների բացման մասին կառավարության ճիշտ որոշումը։
«Այդ գերեզմաններում չեն հայտնաբերվել Շահումյանի և մյուս հայ դահիճների դիակները։ Այնտեղ հայտնաբերված դիակները պետության ղեկավարի կարգադրությամբ թաղվել են Բաքվի գերեզմանոցներից մեկում։ Մենք հայտնաբերել ենք նաև փաստաթղթեր այն մասին, որ Ստեփան Շահումյանը եղել է հայ դաշնակների կոմիտեի ղեկավարը»,- հավելել է Մահմուդովը։