Հայերի Արևմտյան Ադրբեջանի տարածքում վերաբնակեցման պատմությունը

irevanaz.comՊատմությանը հայտնի է, որ հայերը երկար տարիներ օգտվում էին բոլոր հնարավոր ու անհնար միջոցներից ու իրենց  հովանավորների օգնությամբ ձգտում էին ամրապնդվել Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստան, ինչպես նաև Ադրբեջանում վերաբնակեցված վայրերում ու շրջաններում: Նրանք ինչպես Անատոլիայում, այնպես էլ Ադրբեջանում արհեստականորեն ավելացնելով մարդկանց թվաքանակը, հավակնում էին իրենց բնակություն հաստատած հողերին: Հայերն ուռճացնելով թվերը, ասում էին, որ իբր մեծամասնություն են կազմել Արևմտյան Ադրբեջանում և հանդիսանում են նրա վաղեմի բնակիչները: СBC հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին պատմում է պատմաբան Իսրաֆիլ Մամեդովը:
«Իմ հայ  ծանոթներից ու ընկերներից շատերը բնակարան ունեին Սումգայիթում, Բաքվում, Իրավանում,  Լեռնային Ղարաբաղում և այլուր: Ղարաբաղում ապրողների մեծամասնությունը ծերեր էին, որոնց հայ «քաղաքագետները», Զորի Բալայանները և մյուսները քարոզելով ու տարբեր միջոցներով հրահրեցին ադրբեջանցիների դեմ: Անդրադառնալով պատմական փաստերին ուզում եմ նշել, որ  1823 թվականին Երմոլովի առաջարկով Ղարաբաղում մարդահամար է անցկացվել, որի տվյալների համաձայն այնտեղ ապրել է 18 500 ընտանիք, որից ընդամենը 1 500 հայկական ընտանիքներ են եղել, սա է պատմական իրողությունը: Սա ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների, այլ ռուսների կողմից անցկացված հաշվառում է» - նշում պատմաբանը:
Հայ գրականագետ Մանուկ Աբեղյանը գրել է՝  «Որտեղից են սկսվում հայերի արմատները, երբ, որտեղից և ինչ ճանապարհներով են նրանք եկել այստեղ... մենք ոչ մի ստույգ և պարզ վկայություններ չունենք:
Իսրաֆիլ Մամեդով. «Ռուսների, ինչպես նաև հայազգի Երիցյանի տվյալների համաձայն՝ Իրևանի խանության տարացքում ապրել է 81 900  ադրբեջանցի և  22 500 հայ: Ինչպես տեսնում ենք, համեմատության կարիք չկա: 1873 թվականի տվյալներով  ներկայիս Հայաստանի 652 գյուղերը բնակեցված են եղել միայն ադրբեջանցիներով: Այդ գյուղերը հիմնահատակ ոչնչացվել են, իսկ բնակիչները սպանվել ու վտարվել են»:
Իսրաֆիլ Մամեդովի  գրքում զետեղված են 7 աղյուսակներ, որոնք սովորական աղյուսակներ չեն՝  հայերը դրանք անվանում էին մարտիրոսականներ: Աղյուսակում նշված է 1873 թվականին ներկայիս Հայաստանի գյուղերում ապրած ադրբեջանցիների թվի մասին,  իսկ աղյուսակի վերջում՝ 1989 թվականի դիմաց  դրված է զրո թվանշանը, որն ինքնին խոսում է այն մասին, որ այնտեղ այլևս ադրբեջանցիներ չեն մնացել և նրանց վտարեցին սոսկ ադրբեջանցի լինելու համար:
Իսրաֆիլ Մամեդով. «Այդ բնակավայրերն ունեցել են իրենց տները, մզկիթները, դպրոցները և այլն, որոնք հիմնահատակ  ոչնչացվել, հազարավոր մարդիկ սպանվել են:
1948 թվականին ընդունված կոնվենցիայի համաձայն դա բառիս բուն իմաստով ցեղասպանություն էր:
Որից հետո ժամանակ առ ժամանակ փոխվել են բոլոր այդ գյուղերի անուններն ու  տեղանունները»: 
Հայ պատմաբանների տվյալների  համաձայն՝ Իրավանի խանության անկումից և Իրավանի նահանգի ստեղծումից հետո,  ռուսները փոխել են քաղաքի բոլոր փողոցների ու նրբանցքների անունները և վերանվանել  են նոր անուններով՝ Բաննայա, Բեզիմյաննայա, Բեհբուդովսկայա, Բազարնայա, որոնցից ոչ մեկը չունի ադրբեջանական ծագում: Հետագայում հայերի կողմից պարբերաբար շարունակվել է այդ գործընթացը՝ տարբեր պատրվակներով քանդվել են ադրբեջանական թաղամասերը, փոխվել են նրանց անվանումները: 
Իսրաֆիլ Մամեդով. «1828 թվականից հետո, ռուսների միակ նպատակն էր՝ քրիստոնեացնել Հայաստանում ապրող ադրբեջանցիներին  և մեծ թվով քրիստոնյաներ բնակեցնել այնտեղ: Նախապես պլանավորվել էր 80 հազար կազակներ  բնակեցնել Հայաստանում: Սակայն կառավարության հաշվարկների համաձայն, դա մեծ ծախսեր էր պահանջում:  Ռուսներին ավելի ձեռնտու էր Թուրքիայում ու Իրանում, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի  տարածքում  ապրող  հայերին վերաբնակեցնել Իրևանի խանության տարացքում»:
Այսպես է սկսվել Ադրբեջանում ու նրա պատմական հողերում՝ Արևմտյանում Ադրբեջանում հայերի վերաբնակեցման գործընթացը: Դեռ Իրավանի խանության օրոք՝ հայոց կաթողիկոսարանի Էջմիածին բերվելուց հետո, հայ կաթողիկոսները օգտվելով խաների բարյացակամ վերաբերմունքից,  ընդլայնել են նրանց հետ հարաբերությունները ու իրենց կուտակած միջոցների հաշվին ժամանակ առ ժամանակ գնել են ադրբեջանցիների հողերը և այնտեղ բնակեցրել են հայերին: Նշենք, որ Իրավանի խանության հողերի 96 տոկոսը պատկանել է ադրբեջանցի խաներին ու բեկերին, և ընդամենը 4 տոկոսը՝ հայերին:
Իսրաֆիլ Մամեդով. «Ռուս դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը գրել է, որ արտասահմանից գաղթած  հայերին վերաբնակեցրեցին  ադրբեջանցիներին պատկանող բերրի հողերում: Այդ ժամանակաշրջանում, ամառային ամիսներին մահմեդականները գտնվում էին ամառանոցներում և տեղյակ չէին իրավիճակից: Վերադառնալով իրենց տները, նրանք ականատես եղան իրենց հողերում հայերի վերաբնակեցման փաստին»:
Ինչպես վկայում են պատմական փաստերը, հայերը դարեր շարունակ հավակնել են ոչ միայն ադրբեջանական, այլև մյուս ժողովուրդների հողերին, որի նպատակն էր  հայ քաղաքագետների կողմից հորինված մեծ Հայաստան ստեղծելու երազանքը: Հայ ազգայնամոլների վարած դաժան քաղաքականության հետևանքով  ավերվեցին ու ոչնչացվեցին ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը,  պատմա-ճարտարապետական հուշարձանները, որի արդյունքում հարյուր հազարավոր խաղաղ ադրբեջանցիներ վայրագությամբ վտարվեցին ու արտաքսվեցին իրենց հայրենի հողերից, դառնալով փախստականներ ու հարկադրաբար տեղահանվածներ:



Читайте также

Оставить комментарий