Իսրաֆիլ Մամեդով. «Երկար տարիներ կողք կողքի ապրած դրացի ժողովուրդները՝ հայերի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում դարձան թշնամիներ»
Հայ օկուպանտների կողմից հրահրված ղարաբաղյան հակամարտության դրդապատճառները հայտնի են բոլորին: Այդ մասին առավել քաջատեղյակ են իրենք՝ հայերը: Հերքելով այդ ամենը, հայ անջատողականները ձգտում էին ձեռք բերել ավելին՝ հավակնելով ադրբեջանական հողերին: Ղարաբաղյան հակամարտությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ Ադրբեջանի համար: Հայ զավթիչները ավերեցին ու ոչնչացրին ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը, պատմամշակութային ու կրոնական հուշարձանները, թալանվեց մարդկանց ունեցվածքը: Ադրբեջանի բոլոր քաղաքներում, շրջաններում ու գյուղերում ի հայտ եկան նոր գերեզմանոցներ, շեհիդների ծառուղիներ: Սակայն չնայած այդ ամենին, Ադրբեջանը չընկճվեց, սկսեց զարգանալ և իր տեղը գրավեց զարգացած երկրների շարքում: Իսկ ի՞նչ տվեց ղարաբաղյան հակամարտությունը հայերին ու Հայաստանին: CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին իր կարծիքներով կիսվում է հայտնի պատմաբան Իսրաֆիլ Մամեդովը:
Պատմաբան Իսրաֆիլ Մամեդովի խոսքով. «1987 թվականին Իրավանում Պարույր Սարգսյանի նախաձեռնությամբ «Անկախություն» խորագրով գաղտնի թերթ է լույս տեսել: Օրաթերթը գրում էր.«1987 թվականի հունիսի 18-ին «Եվրոպայի Խորհրդում քննարկվեց հայկական հարցը, որից հետո մենք Հայաստանը անջատեցինք Ռուսաստանից և անկախ հայտարարեցինք մեզ: Նույն օրն էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև թշնամություն սկսվեց: Կրեմլի լրատվությունը, ռադիոն ու հեռուստատեսությունը սկսեցին քննադատել հայերին: Մենք դարձանք թշնամիներ: Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս չգալու համար, Կրեմլն առաջ քաշեց ղարաբաղյան հարցը և շարունակեց իր վաղեմի քաղաքականությունը՝ նախ հայերին ու ադրբեջանցիներին հրահրել միմյանց դեմ, իսկ հետո, ինչպես միշտ՝ լինել հաշտեցնողի կարգավիճակում»: Հայերն իրենք են խոստովանում դա»:
Դեռ ԽՍՀՄ-ի օրոք Հայաստանում միշտ էլ շրջանառվել է այն հարցը, որ Ղարաբաղի հայ բնակչությունը ապրել է ոչ բարենպաստ պայմաններում, իշխանությունների կողմից ճնշումների ներքո:
«Լեռնային Ղարաբաղի հայերի կենսամակարդակը բարձր էր Հայաստանում ապրողներից, որոնց մեծ մասը իրենց ապրուստը հոգալու համար պարենային ապրանքներ էին ներկրում Ղարաբաղից: Խանքենդիի Մաքսիմ Գորկու անվան գրադարանում պահվող գրքերի թիվը գերազանցում էր Երևանի Մյասնիկյանի անվան գրադարանի գրքերի թվին: Եթե Իրավանի որոշ թաղամասերում ջեռուցման նպատակով օգտագործում էին նավթի վառարան, ապա Ղարաբաղում բնակչությունն ապահովված էր բնական գազով»,-ասել է Իսրաֆիլ Մամեդովը:
Բոլորին է հայտնի, որ Ղարաբաղում ապրող հայերը ավելի լավ են ապրել, քան ադրբեջանցիները: Չէ որ հենց ադրբեջանցիներն են հայերին ապահովել ամեն ինչով: Իսկ ինչ ստացվեց արդյունքում: Երկար տարիներ կողք կողքի ապրած դրացի ժողովուրդները՝ հայերի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում դարձան թշնամիներ: Պետք է նշել նաև, որ ժամանակին ադրբեջանցիների հետ համատեղ ապրող, միմյանց մշակույթին ու արվեստին հարգանքով վերաբերող մի շարք հայ մտավորականներ, հարգանք են տածել ադրբեջանական ժողովրդի հանդեպ: Նրանցից էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, որի հետ լավ ծանոթ էր Իսրաֆիլ մուալլիմը: «Մի անգամ Իրավանի պետական դրամատիկական թատրոնում ներկայացվում էր «Մորգանի խնամին» պիեսը: Բոլորը լարված հետևում էին ներկայացմանը, մեկ էլ ներս մտավ Սոս Սարգսյանը, լարեց գրամոֆոնը և նրա փողն ուղղեց դեպի հանդիսատեսը: Դահլիճում տարածվեցին Զեյնաբ Խանլարովայի հնչեղ ձայնը, ադրբեջանական մուղամի ելևէջները: Դահլիճը ոտքի կանգնեց, սկսեցին ծափահարել, «Մորգանի խնամին» մոռացության մատնվեց: Սոս Սարգսյանը երկար ժամանակ մտածում էր, թե ինչպես հանգստացնել մարդկանց»,-նշել է Իսրաֆիլ Մամեդովը:
Պատմաբանը բերում է մեկ օրինակ ևս: Սոս Սարգսյանը ելույթ ունենալով Սաբիր Ռզաևի հուղարկավորության արարողությանը, ասել էր՝ Հախումյանը խոսում էր հայկական թատրոնի զարգացման հեռանկարների մասին, շաբաթներով քնարկումներ էին տարվում: Բոլորը անհամբեր սպասում էին, թե երբ է Սաբիր Ռզաևը դուռը բացելու և ներս մտնելու: Նրա մի խոսքը վերջ էր դնում քննարկումներին և բոլորը համաձայնվում էին նրա հետ: Սակայն նույն այդ Սոս Սարգսյաններն ու մյուսները, ովքեր ժամանակին մեծ հարգանքով են վերաբերվել ադրբեջանական մշակույթին ու արվեստին՝ այժմ արդեն հակաադրբեջանական քարոզչությունից բացի ոչինչ չեն ընդունում ու չեն ուզում տեսնել, ասում է պատմաբանը:
«Սոս Սարգսյանը իր նամակում գրում էր, որ ադրբեջանցիները չունեն մտավորականներ, մշակույթ, գրականություն, արվեստ, ասում էր, թե ադրբեջանցիները քոչվորներ են, եկել են Չինգիզ խանի ժամանակներում: Եվ դա ասում էր մի մարդ ում ղեկավարած ինստիտուտում գիտական աշխատանքների գծով տեղակալ էր նույն այդ ադրբեջանցի՝ Սաբիր Ռզաևը,-ասում է Իսրաֆիլ մամեդովը:
Նշենք, որ հայ-ադրբեջանական ընդհարումները, որոնք հետագայում վերածվեցին երկու ազգերի միջև հակամարտության՝ մեծ աղետներ ու արհավիրքներ բերեցին մեր ժողովուրդներին: Եթե տնտեսությանը, մշակույթին և մյուս ոլորտներին հասցված վնասը ինչ որ ձևով վերականգնվեց, ապա համերաշխություն, ժողովուրդների բարեկամություն հասկացություններն անցան պատմության գիրկը և ցավոք, այդ ամենը վերականգնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր:
CBC