Սոհբեթ Մամեդով. «Կովկասում ընդունված է հարգանքով վերաբերվել գերեզմանատներին, սակայն հայերն անտեսում են այդ ավանդույթը»
Հայաստանի զինված ուժերը չեն սահմանափակվել Ադրբեջանի 20 տոկոս հողերի բռնազավթմամբ: Հայ բարբարոսները որոշել են ոչ միայն ոչնչացնել մեր հուշարձանները, այլև հողի երեսից ջնջել ադրբեջանական ժողովրդին պատկանող ամեն ինչ՝ մզկիթները, գերեզմանոցները, տապանաքարերը, մահմեդական մշակույթի հուշարձանները: Երկար տարիներ է հայ ազգայնամոլները ակտիվորեն զբաղվում են պատմության կեղծմամբ` փոխելով հուշարձանների վրայի ադրբեջաներեն արձանագրությունները: Դրանից հետո Երևանը համաշխարհային հանրությանը ձգտում է ապացուցել, թե իբր հայերը Կովկասում բնիկ ժողովուրդ են: Հնարավոր չէ գնահատել հայ վանդալների կողմից Ադրբեջանին հասցված վնասը՝ քանզի ոչնչացված է հուշարձանների գերակշիռ մասը: Այսօր Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Հայ բարբարոսների վայրագությունները քննադատել է հայագետ, «Իրավան» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ծնունդով հայաստանցի Սոհբեթ Մամեդովը, ով շուրջ 40 տարի ապրել է Երևանում:
«Արդեն երկար տարիներ է, Հայաստանի զինված ուժերը Աղդամի մոտակայքում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում: Կովկասում ընդունված է հարգանքով վերաբերվել գերեզմանատներին, սակայն հայերն անտեսում են այդ ավանդույթը: Հիշում եմ, թե ինչպես դեռ 80-ական թվականներին երիտասարդ հայ ազգայնամոլները բուլդոզերով ոչնչացրին Մասիսի շրջանի մահմեդական գերեզմանատունը: Այդ վայրը կոչվում էր Աղա դեդե: Դա տեղի ունեցավ հայերի և ադրբեջանցիների միջև բռնկված հակամարտության ժամանակ, և վրեժխնդրությամբ լցված հայերը ամբողջովին ոչնչացրին այդ գերեզմանոցը: Այն նաև սրբավայր էր և հատուկ կարգավիճակ ուներ: Այնտեղ էին ժամանում ոչ միայն ադրբեջանցիները, այլև հայերը: Ամբողջովին ավերվել է նաև Երևանի մահմեդական գերեզմանոցը: Այն գտնվում էր Թոխմախ լճի մոտակայքում: Իմ տեղեկությունների համաձայն մոտ 10 տարի առաջ այդ գերեզմանատունը ամբողջովին ավերվել է»,-ասել է Սոհբեթ Մամեդովը: