Հայկական վայրագություն
Ավերված տապանաքարեր, կոտրված սալաքարեր, սրբապղծված գերեզմաններ և նույնիսկ նրանց լիակատար ոչնչացումը: Սրբավայրերի հանդեպ նման գործողությունները՝ ողջ մարդկության նյութական և հոգևոր արժեքների հանդեպ բարբարոսական մոտեցման ակնառու հաստատումն է: Եվ նման դեպքում միշտ չէ, որ վանդալների գործողությունների հիմքում դրված է միայն կրոնական գործոնը: Դրա վառ ապացույցն է հայ ազգայնամոլների երկարատև պրակտիկան: Չնայած իբր իրենց հարուստ հոգևոր մշակույթին, ինչի մասին այդ ազգի ներկայացուցիչները սիրում են անդադար պատմել, Հայաստանը վանդալիզմի ակտեր է իրականացնում ինչպես իր կողմից օկուպացված տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից յոթ շրջաններում, այնպես էլ սեփական տարածքներում: Հայ վանդալները այդ հանցագործությունները իրականացրել են անցյալ հարյուրամյակի 80-ական թվականներին՝ հայ-ադրբեջանական հակամարտության նախօրեին:
«Առաջին անգամ սարսափելի իրադարձություններից մեկը տեղի է ունեցել 1983 թվականին՝ Մասիսի շրջանում», - պատմում է «Երևան» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սոհբեթ Մամեդովը: Նրա խոսքով՝ ադրբեջանական մի ընտանիք հարսանիք էր անում: Գազազած ազգայնամոլները ներխուժեցին հարսանիք, ավերեցին ամեն ինչ, ծեծի ենթարկեցին մեծ թվով մարդկանց: Չբավարարվելով դրանով, նրանք բուլդոզերներով և տրակտորներով հողին հավասարեցրին ադրբեջանական գերեզմանոցը:
Բաքվի Մեհթիաբադ ավանի գերեզմանոցը: Այստեղ հաճախ է այցելում հայաստանցի փախստական Թեյուբ Մամեդլին: Այստեղ հուղարկավորված են նրա հարազատներից երկուսը: Ասում է, որ այցելելով նրանց գերեզմաններ՝ ներքին հանգստություն է գտնում իր մեջ, քանզի անհնար է գնալ Մասիսի շրջան և այցելել Աղա Դեդե գերեզմանոց, որտեղ հուղարկավորված են նրա ծնողները: Հայտարարելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին՝ Հայաստանը սկսել է իրականացնել իր ագրեսիվ քաղաքականությունը: Առաջին քայլը եղել է այսօրվա Հայաստանից 250 հազար ադրբեջանցիների բռնի վտարումը, որոնցից բազմաթիվ ընտանիքներ հանգրվան են գտել Մեհթիաբադ ավանում: Տեղի մոլլայի հետ միասին՝ Թեյուբ Մամեդլին ադրբեջանական գերեզմանոցում աղոթում է նախնիների հոգու հանգստության համար:
«Հայրս՝ Էյուբ Ռամազանովը և մայրս՝ Զիյավար Ռամազանովան հուղարկավորված են Աղա Դեդեյում: Մեզ ցույց տվեցին մի տեսահոլովակ, դիտելով այն տեսանք, որ այնտեղ ամեն ինչ ոչնչացվել է: Սակայն նախկինում այնտեղ ամեն ինչ բարեկարգ վիճակում էր, ինչպես այս գերեզմանուցում այնտեղ էլ բոլոր գերեզմանները շարված էին կողք կողքի: Սակայն հայ բարբարոսները ավերեցին այն՝ ցուցադրելով իրենց ատելությունը մեր ազգի նկատմամբ» - ասում է Մամեդլին:
Թեյուբ Մամեդլիի պատմած Աղա Դեդե սրբավայրը դարեր շարունակ մահմեդականների պաշտամունքի վայրն է եղել: Այն շրջապատված է ադրբեջանցիների գերեզմաններով, որտեղ հուղարկավորվել եին հայտնի ադրբեջանցի զորապետներ ու պետական գործիչներ, խաներ և այլն: Խորհրդային տարիներին, երբ բոլշևիկները ադրբեջանական հողերի հաշվին ստեղծեցին Հայաստանի Հանրապետությունը, այդ գերեզմանոցում սկսեցին հուղարկավորել Հայաստանում բնակվող ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին: Հայ ազգայնամոլները տարբեր պատրվակներով փորձել են ոչնչացնել սրբավայրը և նրան հարակից ադրբեջանական գերեզմանոցները, որպեսզի երկրի երեսից ջնջել պատմական վկայությունները՝ ադրբեջանցիների հետքերը այդ հողում: Դա նրանց հաջողվեց միայն ադրբեջանցիներին այնտեղից վտարելուց հետո:
Այսօր Աղա Դեդեն ոչնչացվել է՝ շիրիմները թալանվել են: Ինչպես տեսնում ենք Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանական ժողովրդի դեմ պատերազմ է տանում ոչ միայն ճակատային գծում: Իրենց ագրեսիվ գործողություններիվ նրանք վրեժ են լուծում ոչ միայն կենդանի մարդկանցից, այլ նաև նահատակներից: Նմանատիպ պատկեր է դիտվում՝ Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր ադրբեջանական գերեզմանոցներում:
«Ես ու հարազատներս Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի Կարագայա գյուղում ենք ծնվել: Ես ավելի վաղ սովորելու նպատակով մեկնեցի Բաքու, իսկ ծնողներս մնացին այնտեղ», - ասում է Ֆաիկ Մուրթուզովը ու հավելում. «1988 թվականի գիշերը ռուս զինվորները ծնողներիս զգուշացրել են, որ հայերը մտադիր են սպանել իրենց: Լքելով իրենց տունն ու ողջ ունեցվածքը՝ նրանք ավտոբուսներով և մեքենաներով մեկնել են Ադրբեջան: Մայրս մահացավ այդ դեպքերից մեկ տարի անց, իսկ հայրս՝ 2004 թվականին: Հետո կյանքից հեռացավ նաև եղբայրս: Հայաստանում են մնացել պապիս, տատիս, մյուս հարազատներիս գերեզմանները: Մեր բոլոր նախնիները հուղարկավորվել են այնտեղ»:
Ֆաիկ Մուրթուզովի խոսքով՝ իր նախնիների գերեզմանները նույնպես ոչնչացվել են հայ ազգայնամոլների կողմից: Դրանից բացի, չսահմանափակվելով շիրմաքարերի պղծումից, վանդալները թալանել են նաև մարմարե սալիկները:
«Նրանք շատ վատ են վարվել: Ինչ կարող էր անել նրանց մահացած մարդը: Չէ որ նրանք արդեն մահացել են: Դա գերեզմանոց է»- ասում է Մուրթուզովը:
Իսկ հայաստանցի փախստական Թեյուբ Մամեդլին նկատում է, որ 1941-45 թվականների պատերազմի ժամանակ նույնիսկ նացիստները չեն ոչնչացրել հուշարձանները, գերեզմանները: «Իսկ հայկական վանդալիզմը ցուցադրեց է իր ողջ էությունը: Լեռնային Ղարաբաղում ևս ոչնչացվել են բոլոր հուշարձաններն ու գերեզմանոցները: Այսօր պետք է վերջ դրվի այդ ամենին: Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ են գործում, որոնք հիմնադրվել են շատ տարիներ առաջ՝ «Դաշնակցություն», «Կռունկ», «Հնչակյան» կուսակցությունները և մյուսները: Այդ կուսակցություններին անդամագրված հայերը բացասական ազդեցություն են գործում իրենց հայրենակիցների վրա: Այս ամենը չի կարելի վերագրել ողջ հայ ժողովրդի: Հայերի շրջանում նույնպես կան ողջամիտ մարդիկ», - ասում է Մուրթուզովը:
Բաքվի ամենամեծ գերեզմանանատներից մեկը: Այստեղ հուղարկավորված են տարբեր ազգերին ու կրոններին պատկանող մարդիկ՝ ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, վրացիներ, հայեր և այլն: Բոլոր գերեզմանները բարեկարգ վիճակում են, ոմանց շիրիմները խնամում են հանգուցյալների հարազատները, մյուսները՝ գերեզմանոցի խնամողները: Իսկ սրանք հայ ամուսիններ Ավանեսովների, Դավիդյանների, Ավագյանների տապանաքարերն են: Մոտակայքում հանգչում են Մկրտիչ Զաքարյանի, Հմայակ Գրիգորյանի, Ադելինա Հարությունյանի, Էլմիրա Աբրամյանի, Կարո Դալաքյանի և մի քանի տասնյակ այլ հայերի մարմինները: Հայերից շատերը այստեղ հուղարկավորվել են անցած դարի 70-ական թվականներին: Հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո նրանց գերեզմանները բոլորովին չեն տուժել:
«Վաղուց ի վեր կովկասյան ժողովուրդների մոտ մի ավանդույթ է գոյություն ունի՝ ոչ մի դեպքում չի կարելի անհանգստացնել նահատակների հոգիները, լինի դա հայ, ադրբեջանցի, վրացի, թե մեկ այլ ազգ: Որովհետև դա հակասում է մեր ազգերի մենտալիտետին և հոգեբանությանը: Եվ այն, ինչ կատարվել է և կատարվում է այսօր Հայաստանում՝ ոչ մի բարոյական շրջանակներում չի տեղավորվում» - պնդում է «Երևան» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սոհբեթ Մամեդովը:
Ադրբեջանը շարունակում է պահպանել իր պատմական և մշակութային արժեքները: Այնպիսի հատկությունները, ինչպիսիք են հանդուրժողականությունը, մյուս ազգերի կրոնների և մշակույթների նկատմամբ հարգանքը՝ դարձել է ադրբեջանական ժողովրդի ապրելակերպը: Դրա վառ ապացույցն է Բաքվի կենտրոնում գտնվող հայ առաքելական եկեղեցին, որը կառուցվել է 1863 թվականին՝ տեղի ձեռնարկատեր Ջավադ Մելիքովի միջոցների հաշվին: Մինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը եկեղեցին եղել է հայերի գլխավոր պաշտամունքի վայրը:
Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին կեղծ լուրեր տարածելը և ապատեղեկատվությունը՝ Հայաստանի իշխանությունների, ԶԼՄ-ների և հայկական լոբբիի ձեռքի գործն է: Պաշտոնական Բաքուն, իր հերթին, շարունակում է ողջ հանրությանը հասցնել Երևանի կողմից ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրագործվող ագրեսիայի մասին ճշմարտությունը: Հայ վանդալների կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում կրոնական, մշակութային և պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման մասին հարցը բազմիցս է ներկայացվել Միջազգային կազմակերպությունների առջև: Սակայն, Հայաստանը ամեն կերպ կանխում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի առաքելությունների այցը օկուպացված տարածքներ: Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից յոթ շրջաններում գտնվող հուշարձանների վիճակի մասին հաշվետվությունը ԵԱՀԿ-ը մի քանի տարի առաջ է տարածել: Այնտեղ ասվում է, որ այդ տարածքներում գտնվող բոլոր շենքերը, գերեզմանոցները, մզկիթները և այլ պատմական հուշարձանները ոչնչացվել են: Ավերվել են օկուպացված տարածքներում գտնվող բոլոր վարչական կենտրոնները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի մարգարիտները հանդիսացող Շուշան ու Աղդամը: Ընդհանուր առմամբ՝ հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից հայ վանդալների կողմից ոչնչացվել է 1200 պատմա-ճարտարապետական հուշարձան, 152 կրոնական հուշարձան և 62 մզկիթ, մոտ 5 միլիոն գիրք, որոնց թվում են Սուրբ Ղուրանը և հազվագյուտ իսլամական ձեռագրերը: Հայ օկուպանտների կողմից մզկիթներից շատերը օգտագործում են որպես պահեստ, կենդանիների պահպանման վայր: Դա իսլամի հանդեպ ուղղակի վիրավորանք և կրոնական անհանդուրժողականության դրսևորում է: Միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել նման ակտերը, հայտարարելով, որ կրոնական և մշակութային արժեքների ոչնչացումը անթույլատրելի է: Այդուհանդերձ այսօր հայկական վանդալիզմը դատապարտումից այն կողմ չի անցնում, որը իր հերթին, երկակի ստանդարտների քաղաքականության ևս մեկ օրինակ է:
CBC