ԲԱՔՈՒՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, որ կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը։
Հաջիևը միաժամանակ շարունակել է պնդել Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
«Եթե կա սահմանադրական պահանջ մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա դա պետք է ավարտվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դնի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում», - ասել է Հաջիևը։