ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը:
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ ADA համալսարանում անցկացվող՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում:
«Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական առաջընթաց ենք տեսնում»,- հայտարարել է ԱԳՆն ղեկավարը։
Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ. «Մենք տեսնում ենք ինչ-որ դրական քայլ, հետո ինչ-որ բան է տեղի լինում, և հետընթաց է տեղի ունենում».


Читайте также

Оставить комментарий