ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒԾԵԼ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասում բոլոր խնդիրները կարելի է լուծել խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով։
Այս մասին ասել՝ է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Կարելի է ասել, որ տարածաշրջանում ամենամեծ ընդհանուր հայտարարն ունեն Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները։ Մենք կարող ենք վերականգնել ընդհանուր կապերը մեր երկրների և ժողովուրդների միջև՝ վերացնելով թյուրիմացությունները։ Մենք հավատում ենք, որ կվերականգնենք բարձր մակարդակի կապերը Իրանի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։
Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ տեղի է ունեցել տարածաշրջանում իրավիճակի շատ լայն քննարկում։