ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԱՐՁԱԳԱՆՔԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ

Բաքուն և Անկարան համատեղ կարձագանքեն սպառնալիքներին. «Մեզնից յուրաքանչյուրի դեմ ցանկացած վտանգ կամ՝ սադրանք կընդունվի որպես ընդհանուր», - Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մեր բարեկամները ընդհանուր են, որևէ մեկիս թշնամին թշնամի է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի համար, դրանում թող որևէ մեկը չկասկածի», - ասել է Հուլուսի Աքարը, հավելելով, - «ներկայումս մենք գտնվում ենք ծայրաստիճան վտանգավոր փուլում, երբ մեծացել են սպառնալիքներն ու վտանգները թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում»։
Աքարը Բաքու էր ժամանել՝ հետեևելու թուրք-ադրբեջանական զորավարժություններին, որոնք այս անգամ անցկացվտցին Իրանի հետ սահմանակից շրջաններում։ Մինչ այդ Թեհրանն էր լայնածավալ վարժանքներ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։
«Այս բարդ իրավիճակում մեր երկու երկրների ու ժողովուրդների անվտանգության ապահովումը հնարավոր է միայն արդյունավետ ու զսպող բանակի օգնությամբ»,-ասել է Աքարը, ընդգծելով՝ ուժեղ բանակի համար արդիական ռազմատեխնիկայից բացի անհրաժեշտ են նաև փորձառու մասնագետներ։


Читайте также

Оставить комментарий