ԱԼԻ ԱՍԱԴՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՁԵՌՆԱՐԿԵԼ Ո՛Չ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ, Ո՛Չ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
«Հայաստանը մեկ տարի ինը ամիս որևէ իրական գործողություն չի ձեռնարկել ո՛չ երկաթուղու, ո՛չ ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ», - այս մասին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ եռակողմ հայտարարությունների մասին՝ Ասադովը պնդել է՝ ի տարբերություն Բաքվի Երևանը ստանձնած պարտավորությունները չի իրականացրել։
«Ըստ այս հայտարարության՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել՝ կգործի Լաչինի ճանապարհը, Ադրբեջանը երաշխավորում է դրա անվտանգությունը։ Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան և շարունակել, - «Միևնույն ժամանակ մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն մեկնել։ Ոչ միայն հնարավորություն չունենք, այլև չենք տեսնում, որ այս ուղղությամբ Հայաստանի տարածքում ինչ-որ գործողություն արվի»։
Անդրադառնալով Ղարաբաղի շուրջ հայկական կողմի հայտարարություններին՝ Ասադովը կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»։
«Կան Ադրբեջանի՝ հայկական ծագման քաղաքացիներ, եթե նրանք ճանաչում են Ադրբեջանի քաղաքացիությունը, ինչպես մեր նախագահ Իլհամ Ալիևն է ասել՝ եթե նրանք ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, նրանք կունենան բոլոր այն իրավունքները, ինչպես Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մյուս ազգություններն ունեն», - հայտարարել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։