ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՄՈԶԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԴԵՊԻ ՆԱԽՋԸՎԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Ադրբեջանին հաջողվել է համոզել Հայաստանին դեպի Նախջըվան ավտոմոբիլային ճանապարհ բացելու հարցում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է իսպանական El Pais պարբերականի հետ զրույցում:
Զրույցը տեղի է ունեցել Բրյուսելում՝ դեկտեմբերի 14-ին` Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից առաջ։
Հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, թե Փաշինյանին ու Ալիևին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։
«Անցած ամիսներին Հայաստանը դեմ էր ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, բայց հիմա մեզ հաջողվեց համոզել դրա անխուսափելիության հարցում, և նրանք համաձայնեցին։ Այսպիսով, կա համաձայնություն. ներկայումս մենք քննարկում ենք այդ միջանցքների՝ Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը, որը Ադրբեջանից հասնում է Հայաստան, իսկ այնտեղից՝ Նախջըվանի Ինքնավար Հանրապետություն»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը։
Իսպանական պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը վերստին պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկմանը վերադարձ չկա։
«Ադրբեջանի դիրքորոշումը ավելի քան բաց և հստակ է․ մենք խաղաղություն ենք ուզում, այլ ոչ թե պատերազմ։ Մենք հաղթել ենք պատերազմում, մենք հաղթող ենք և այդ իրականությունը պետք է հաշվի առնվի։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Լեռնային Ղարաբաղի տխրահռչակ կարգավիճակի կամ նման այլ բանի հետ կապված որևէ քննարկման վերադարձ չկա։ Մենք ինքներս ենք դա որոշել ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններից, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։
«Նրանք պետք է աշխատեն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և 21-րդ դարին վայել նորմալ վարքագիծ ունենան։ Ամեն դեպքում, մենք հարևաններ ենք, և մեզանից ոչ ոք այլ մոլորակ չի տեղափոխվի։ Ուստի հարաբերությունները, այդ թվում՝ ժողովուրդների շփումները կարգավորելու համար, պետք է աստիճանաբար, քայլ առ քայլ հիմք պատրաստել, սովորել ապրել կողք-կողքի։ Մենք բաց խոսեցինք, որ պատրաստ ենք սրան։ Սակայն, Հայաստանից ոչ մի դրական ազդանշան չենք ստացել», - ասել է Իլհամ Ալիևը։
Նրա համոզմամբ, Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի զարգացման միակ ճանապարհը։