ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ՉԷ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԺ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱ

Քաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, և հիմա եկել է մի իրավիճակ, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է՝ իրավունքներից դեպի կարգավիճակ, և ոչ թե՝ հակառակը, կամ շարունակում ենք մեր ասելիքը, բայց աշխարհում ընկալում չկա, դու տոտալ միայնակ ես միջազգային հարթակում քո մոտեցումների հետ, այն, ինչ ունեցանք։
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,- ասել է Մարուքյանը: Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթում հանցակազմ չկար։


Читайте также

Оставить комментарий