ՇԱՌԼ ՄԻՇԵԼ. ԳԵՐԱԶԱՆՑ ԵՎ ՇԱՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ՝ ԿԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԿԱ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ: ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԵՐԵԿՈ ՄԵՆՔ ՔԱՅԼ ԿԱՏԱՐԵՑԻՆ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Գերազանց և շատ արդյունավետ». - այսպես է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր միջնորդությամբ ու մասնակցությամբ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը։
Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Բանակցությունների ավարտին հրապարակած իր ծավալուն հայտարարությունում Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը նշում է, որ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում։
«Ամենևին չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն: Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ», - համոզմունք է հայտնել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Իր հայտարարությունում անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման կարևորությանը, նախագահ Միշելը շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։
Եվրամիության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը ընդհանուր նախագծերը բացահայտելու համար», - ասվում է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև ամփոփել են իրենց վերջին շփումներից հետո տեղի ունեցած զարգացումները, վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել նաև վերջին շրջանի լարվածությունը, նրանք վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Շառլ Միշելը նաև ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար, շեշտել, որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ը կաջակցի այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին։
Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական դաշինքը պատրաստ է օգնություն տրամադրել նաև ավելի քան մեկուկես տարի առաջ տեղի ունեցած պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։