ԱՆԴՐԵՅ ԻՎԱՆՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԵՎ ՍԱ ՓԱՍՏ Է, ԱՅԺՄ ՉԿԱ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ

«Բայց հաշվի առնելով փոփոխված իրողությունները, այժմ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները պետք է ընթանան բոլորովին այլ բաների շուրջ: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, և հենց այդ իրողությունից էլ պետք է ելնել: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ Մինսկի խումբն իսկապես կարող է օգտակար լինել. առաջին հերթին, խոսքը վերաբերում է տարբեր հումանիտար հարցերին», - ասել է ռուսաստանցի քաղաքագետը:
Ըստ Իվանովի, անհրաժեշտ է լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ փոխգործակցության խնդիրները` սահմանների բացում, անցակետերի կազմակերպում, սահմանը հատելու կարգը: