ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԵՐԵԿՎԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԵՂՏՈՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ Է»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԵՐԵԿՎԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԵՂՏՈՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ Է»Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի նահանջի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում իր սկզբունքային դիրքորոշումից:
«Ադրբեջանը ոչ մի քայլ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից: Ինչպես գիտեք, Հայաստանի ներքին իրավիճակը հասել է ճգնաժամային նիշի, ներքին բախումները լայն տարածում են ստացել, միևնույն ժամանակ, միջազգային ասպարեզում Ադրբեջանի հաջողությունները շատ են անհանգստացնում նրանց և նախանձի զգացում են առաջացնում», - երկուշաբթի Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստում ասել է նախագահ Ալիևը:
Պետության ղեկավարի խոսքով, հակամարտությունում Հայաստանի դիրքերին մեծ հարված է հասցվել: 
«Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Միևնույն ժամանակ, ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» անցկացված վերջին ընտրությունները ոչ միայն չեն չճանաչվել ոչ մեկի կողմից, այլև դատապարտվել է այս հարցով զբաղվող առաջատար միջազգային կազմակերպությունների և երկրների կողմից: Այսպիսով, կրկին աջակցություն է ցուցաբերվել՝ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում և այն, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը», - ասել է Ալիևը:
«Դրա համար էլ, Հայաստանի ներկայիս ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը նրանց ստիպել է գնալ նման զզվելի քայլի (սահմանին հարձակում ադրբեջանական դիրքերի վրա) Մյուս կողմից, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը վաղուց է փորձում կարծիք ձևավորել, որ իբր Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի տարածքի վրա: Այս ամենը սուտ է: Հայաստանն է իրականացնում բոլոր գրոհները, և որպես դրա վկայություն են հանդիսանում բազմաթիվ փաստաթղթերը, տեսանյութերը և լուսանկարային փաստերը», - նշել է նախագահը:
«Ադրբեջանն իր հերթին տալիս է համարժեք պատասխան: Եթե Հայաստանը իր տարածքից կրակի է ենթարկում ադրբեջանական դիրքերը, ադրբեջանական գյուղերը, բնականաբար, մենք դրան պատշաճ կերպով կարձագանքենք և արձագանքում ենք: Դրա համար էլ Հայաստանը օգտագործում է բոլոր հնարավորությունները, կեղծ տեղեկություններ է տարածում և անում է հնարավոր ամեն ինչ՝ պետական սահմանին հատուկ ուշադրություն գրավելու համար: Երեկվա ռազմական սադրանքը այս կեղտոտ քաղաքականության ևս մեկ դրսևորումն է», - ասել է ԻլհամԱլիևը:



Читайте также

Оставить комментарий