Բաքըթ Յուսուպով. «Բիշքեկն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»
Ադրբեջանում Ղրղզստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Բաքըթ Յուսուպովը հայտարարել է, որ Բիշքեկն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում անցկացված անօրինական «ընտրություններին», ապա այդ կապակցությամբ հայտարարություններ են տարածել մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԻՀԿ-ն, Թուրքական խորհուրդը, ԹուրքԽՎ-ն, որոնց անդամն է նաև Ղրղզստանը:
Ինչպես գիտեք, Ղրղզստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում կարգավորման կողմնակից է: Ղրղզստանն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականին ընդունված բանաձևերին, որոնք Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս», - ասել է Բաքըթ Յուսուպովը: