ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԾԻԾԱՂԵԼԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՆՈՒՄ ԻՐԵՆ»
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը՝ Անկարայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հետ կապված:
«Իրականում հայկական կողմը՝ նման անհիմն դիրքորոշմամբ բավականին ծիծաղելի դրության մեջ է դնում իրեն:
Ըստ երևույթին, մեր տարածաշրջանում և դրա շուրջը արագ զարգացող իրադարձությունները կամ դուրս են մնում նրանց տեսադաշտից ու վերլուծությունից, կամ էլ հերթական անգամ գերակայում են զգացմունքները: Թեև աշխարհում ու մասնավորապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների սթափ և իրական վերլուծությունը կարող էր նպաստել հայկական կողմի կառուցողականությանը՝ հարևան երկրների հետ հարաբերություններում:
Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանում բոլոր նախագծերի և գործընթացների ակտիվ մասնակիցը և շահագրգռված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Թուրքիան ստեղծման առաջին իսկ օրվանից հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական անդամը և միշտ ակտիվորեն մասնակցել է նրա աշխատանքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդատվություններին: Մնում է անհասկանալի, թե ինչու է հայկական կողմը փորձում անտեսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ թուրք բարձրաստիճան անձանց հանդիպման գնահատմումը, նույնիսկ եթե զգացմունքները գերակայում են», - ասել Աբդուլաևան: