ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՐ ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԸՆԴՄԻՇՏ ԱՅԴՊԵՍ ԱՊՐԵԼ՝ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՀԵՏ ԼՈՒԾՈՒՄ ԳՏՆԵՆ, և ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐևԱՆՆԵՐ, ԱՊՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՐ ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ԸՆԴՄԻՇՏ ԱՅԴՊԵՍ ԱՊՐԵԼ՝ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՀԵՏ ԼՈՒԾՈՒՄ ԳՏՆԵՆ, և ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՐևԱՆՆԵՐ, ԱՊՐԵԼ  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»Միջազգային հանրությունը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է:
Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ պանելային քննարկումների ժամանակ մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Պետք է լուրջ ճնշումներ գործադրվեն ագրեսոր երկրի վրա, որպեսզի նա դադարեցնի իր գործողությունները: Վարչապետը հիմա  խոսեց խաղաղության մասին:  Լավ, ես համաձայն եմ: Սակայն այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այսօր առաջնագծում հայ դիպուկահարի կողմից ադրբեջանցի զինվորի սպանության  միջադեպը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Հայաստանի ագրեսիայից տուժած Ադրբեջանի քաղաքացիներն ուզում են վերադառնալ իրենց տներ: Դա նրանց հիմնարար իրավունքն է: Բոլորիս շատ լավ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված բանակի 80 տոկոսը կազմում են Հայաստանի քաղաքացիները: Դա իրականություն է: Դրա համար էլ «Լեռնային Ղարաբաղի բանակ» հասկացություն գոյություն չունի: Չկա նաև «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» հասկացություն: Կան հակամարտության միայն երկու կողմեր՝  Հայաստան և Ադրբեջան: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար  մենք ուզում ենք օգտագործել ամեն մի հնարավորություն:  Ուզում եմ հավաստիացնել հայ ժողովրդին, որ նա չի կարող ընդմիշտ այդպես ապրել: Նրանք պետք է մեզ հետ լուծում գտնեն, և ապագայում որպես հարևաններ, ապրել  խաղաղության պայմաններում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:



Читайте также

Оставить комментарий