Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղյան խնդիրը պետք է իր լուծումը գտնի փուլային ճանապարհով»

irevanaz.com

Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական NTV հեռուստաալիքին պատմել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հիքմեթ Հաջիևը անցած տարին գնահատել է որպես կորցրած տարի` Հայաստանի կողմից ապակառուցողական դիրքորոշման ցուցադրման պատճառով հակամարտության լուծման տեսանկյունից: Նա հանդիսատեսի ուշադրությանն է հասցրել, որ ագրեսոր երկիրը փորձում է ներկայանալ, որպես խաղաղության կողմնակից, բայց իրականում չի հրաժարվում իր օկուպացիոն քաղաքականությունից:
Հիշեցնելով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Հիքմեթ Հաջիևը նշել է, որ խնդիրը պետք է իր լուծումը գտնի միայն փուլային եղանակով: Առաջին հերթին, ընդգծել է նա, Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Դրանից հետո բոլոր հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հողեր: Եթե դա տեղի ունենա, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը կգտնեն իրենց իրավական լուծումը:



Читайте также

Оставить комментарий