Ռուսաստանի ադրբեջանական համայնքը հայկական սադրանքների հետ կապված դիմել է Մոսկվայի կառավարությանը
Ռուսաստանի հայկական սփյուռքը հերթական սադրանքն է պատրաստում ընդդեմ Ադրբեջանի:
Հայկական սփյուռքը ծրագրում է Մոսկվայի «Հաղթանակ» կինոթատրոնում ցուցադրել «Արան՝ առասպելական երկիր» կոչվող ֆիլմ, որում պնդվում է, որ իբր հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները «պատմական Հայաստանի» հողերն են:
Այդ կապակցությամբ ադրբեջանական համայնքը հայտարարությամբ դիմել է Մոսկվայի կառավարություն՝ ընդգծելով ֆիլմի սադրիչ բնույթը:
Մոսկվայի կառավարությանը կոչ է արվում հրաժարվել այդ ֆիլմի ցուցադրումից: Հակառակ դեպքում ադրբեջանական սփյուռքը դիմելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան պետական կառույցներին: