Ալի Ահմեդով. «Մենք մտադիր չենք բուն ադրբեջանական հողերը տալ որևէ մեկին»

irevanaz.comՄենք մտադիր չենք բուն ադրբեջանական տարածքները տալ որևէ մեկին, այդ թվում՝ Հայաստանին:

Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը, մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը մտադիր չէ վերադարձնել ադրբեջանական հողերը։

Ալի Ահմեդովի խոսքով, տարեցտարի աճում է Ադրբեջանի տնտեսական հզորությունը։

«Ադրբեջանը ինտեգրվում է համաշխարհային հանրությանը, հզորանում է բանակը։ Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է պայքարել մինչև հաղթանակ՝ հանուն երկրի տարածքային ամբողջականության և բուն ադրբեջանական հողերի վերադարձի»,- ասել է Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահը։



Читайте также

Оставить комментарий