Իլհամ Ալիև. «Հայերը փորձում են աղավաղել Ադրբեջանի պատմությունը»
Ադրբեջանը շատ հարուստ պատմություն ունի:
Դա շատ լավ գիտեն թե ադրբեջանցի պատմաբանները, թե ադրբեջանական հասարակայնությունը: Մենք պետք է մեր պատմությունը ավելի ամբողջականորեն ներկայացնենք համաշխարհային հանրությանը:
Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ԱՀ ԳԱԱ) 70-ամյակին նվիրված արարողության ժամանակ այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ հայերը փորձում են աղավաղել Ադրբեջանի պատմությունը, և օգտվելով սփյուռքի հնարավորություններից՝ որոշ դեպքերում դա նրանց հաջողվում է:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը բուն ադրբեջանական տարածք է: «Ղարաբաղ», «Խանքենդի». սրանք ադրբեջանական բառեր են: Ես բազմիցս անգամ ասել եմ, որ եթե Խանքենդի քաղաքը որևէ այլ պատմական անուն ունենար, ապա հայերը վաղուց դա կվերականգնեին: