Իլհամ Ալիև. «Ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական հողերը»

irevanaz.comԱդրբեջանը կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ադրբեջանցիները կվերադառնան իրենց բոլոր պատմական հողերը, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք Լեռնային Ղարաբաղ, այլ օկուպացված տարածքներ, և ընդհանրապես, Ադրբեջանի բոլոր պատմական հողերը: Ես դրանում վստահ եմ», - ասել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ:
Նախագահի խոսքով, այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը պետք է ավելի ուժեղանա: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ հնարավորություններ ունի իր տնտեսական ներուժի ավելացման համար:   
Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև 2015 թվականին Բաքվում անցկացվելիք առաջին Եվրոպական օլիմպիական խաղերին: Նա խոստացել է, որ Ադրբեջանն այդ մրցաշարն անցկացնելու է Ամառային Օլիմպիական խաղերի մակարդակով:



Читайте также

Оставить комментарий