ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԿԳԱ ՄԻ ՕՐ, ԵՐԲ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԶԱՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԸ ՄԵԾ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԵՐ

Նրա խոսքով, 1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ, Զանգեզուրը փոխանցվեց Հայաստանին։ Դրա նպատակը պարզ էր՝ աշխարհագրորեն տարանջատել Ադրբեջանը Նախչըվանից և Թուրքիայից։
«Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական տարածքն է։ Դա են վկայում բազմաթիվ պատմական փաստաթղթերը, պատմական քարտեզներն ու մեր պատմությունը: Ցավոք սրտի, հայերը հողին են հավասարեցրել և ոչնչացրել են Արևմտյան Ադրբեջանում գտնվող մեր բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Վստահ եմ, որ կգա մի օր, երբ արևմտյան ադրբեջանցիները, նրանց զավակներն ու թոռները մեծ ոգևորությամբ և էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր։ Այսպես պնդելու համար բազմաթիվ գործոններ կան։ Դրանցից գլխավորը մեր ժողովրդի պատմական հիշողությունն է», - հայտարարել է Ալիևը։