Ռուսական «Рен Тв»-ն հումորով պատմել է, թե ինչպես են հայերը հորինում սեփական պատմությունը
Հայերի հեքիաթ հորինելու ունակությունը վաղուց հայտնի է ինչպես Կովկասում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այս անգամ հայերը իրենց այսպես կոչված ստեղծագործությամբ զարմացրել են «Ռազմական գաղտնիք» ծրագրի հաղորդավար Իգոր Պրոկոպենկոյին: Այսպես, ռուսական «Рен Тв» հեռուստաալիքի եթերում հայտնի հաղորդավարը հումորով պատմել է, թե ինչպես են հայերը հորինում սեփական պատմությունը: Պարզվում է, որ նրանք նույնիսկ մի ժամանակ եգիպտացիներին սովորեցրել են բուրգեր կառուցել:
«Պարզվում է, որ հայերն են եգիպտացիներին սովորեցրել բուրգեր կառուցել: Խեղճ եգիպտացիներ: Երբ Մովսեսը եգիպտացիներին տարել է Իսրայել, հայերը տեղափոխվել են հնագույն Անգլիա: Ինչպես տեսնում եք՝ ժամանակակից անգլիացիները նույնպես հայեր են, սակայն առանց կեպկայի: Ես չեմ կատակում: Այստեղ ասածներս անեկդոտ չեն, այլ նախկին խորհրդային հանրապետությունների պատմաբանների ուղղակի մեջբերումներն են: Երբ բրիտանացի պատմաբանները իմացան, թե իբր վիկինգները առաջացել են հայերից, նույնիսկ բողոք հայտնեցին: Սակայն արդեն ուշ էր», - նշում է հաղորդավարը:
Այդ հաղորդման հեռարձակման ժամանակ ասվել է, որ մեծ ազգերին հարկավոր չէ ապացուցել, որ նրանք մեծ ազգ են: Պատմաբան Յարոսլավ Լիստովի կարծիքով, դրա համար բավական է բացել հանրագիտարանը և թվարկել հայտնի պատմաբանների, գիտնականների, նկարիչների անունները:
Հաղորդման ժամանակ շեշտադրումը հենց հայ պատմաբանների վրա է կատարվել: Օրինակ, Երևանի ազգային պատմական թանգարանում էքսպոնատներ են ներկայացված, որոնք իբր ապացուցում են, որ Հայսատանը 500 հազար տարեկան է և որ մարդկային քաղաքակրթության ծագման ակունքներում կանգնած են եղել հենց հայերը:
«Ավելին, պարզվում է, որ հին շումերներն ու եգիպտացիները հավատացել են, որ գիտությունն ու իմաստությունը նրանց մոտ է եկել Հայկական լեռնաշխարհից, որտեղ մարդիկ արդեն կարողացել են քար մշակել, տեղափոխել բազմատոննանոց քարերը, որոնք, ի դեպ, եգիպտական բուրգերից երկու անգամ ավելի հին են: Հենց այստեղ են մարդիկ սկսել զբաղվել տնտեսությամբ և նստակյաց կյանք վարել, սկսել են հաշվել մարդկության պատմությունը: Հետո ինչ որ բան ստիպել է նրանց լքել այդ տարածքները: Այդ վայրերի հետազոտողներն ասում են, որ ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել կլիմայական փոփոխությունների հետևանքով: Սարսափելի երաշտ է սկսվել և հայերը ստիպված են եղել տեղափոխվել դեպի հյուսիս: Այդպիսով նրանք հասել են մինչև Բրիտանիա: Պարզվում է, որ հայերը առաջինն են ոտք դրել բրիտանական հողի վրա: Կարծում եք այդ բոլորը ֆանտազիա է: Դուք սխալվում եք: Դա մեծ հայ ժողովրդի պատմությունն է», - ծաղրանքով ասում է Իգոր Պրոկոպենկոն:
Հաղորդման հեղինակի խոսքով, երբ անգլիացիները իմացան, որ ծագել են հայերից, շատ զարմացան, որովհետև նրանցից շատերը անկեղծորեն հավատում են, որ Մեծ Բրիտանիայի առաջին քաղաքակրթությունները հայտնվել են մոտ մեկ միլիոն տարի առաջ: Սակայն այն ժամանակ հայերը գոյություն չեն ունեցել:
Ռուսական հեռուստատեսությամբ նման բացահայտ ծաղրանքը մեկ անգամ ևս բացեիբաց ցույց է տալիս, որ հայ պատմաբանների աբսուրդի հասնող կեղծարարությունները իսկական փորձագետների մոտ միայն հեգնանք և ծիծաղ են առաջացնում: