Բրյուս Ֆեյն. «Այսպես կոչված «հայոց ցեղասպանության» մասին խոսակցությունները ոչ մի հիմք չունեն, որովհետև 1915 թվականին ավելի շատ թուրքեր են սպանվել, քան հայեր»

irevanaz, irevanԱյսպես կոչված  «հայոց ցեղասպանության» մասին խոսակցությունները ոչ մի հիմք չունեն, որովհետև 1915 թվականին ավելի շատ թուրքեր են սպանվել, քան հայեր:
Այդ մասին հայտարարել է Ամերիկայի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի  խորհրդական Բրյուս Ֆեյնը:
«Նախագահ Ռեյգանի հանձնարարությամբ մենք այդ հարցի հետ կապված հետազոտություններ ենք անցկացրել: Հայտնաբերվել են նյութեր, որոնք պահվել են Եվրոպայի երկրների ռազմական արխիվներում և այդ ժամանակվա Օսմանայան կայսրության արխիվում: Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ այդ ժամանակաընթացքում ավելի շատ թուրքեր են սպանվել, քան հայեր:
Հետազոտությունների արդյունքում  պարզվեց, որ ցեղասպանության հետ կապված հայերի հավակնությունները անհիմն են: Այսպես կոչված «հայոց ցեղասպանության» մասին պատմությունները հանդիսանում են հայ պատմաբանների սեփական երևակայության պտուղը»,- հայտարարել է Բրյուս Ֆեյնը: Նրա խոսքով, հայկական ավազակախմբերը Անատոլիայի տարածքում սպանել են ավելի քան 2 մլն թուրքերի:
«Չի կարելի մոռանալ մի կարևոր հանգամանքի մասին, որ այդ ժամանակաշրջանում Թուրքիայում բնակվող բոլոր էթնիկ և ազգային փոքրամասնությունները օգտվում էին նույն արտոնություններից, որոնք ունեին հենց իրենք՝ թուրքերը: Հույները, քրդերը, չերկեսները, ասորիները, արաբները և հատկապես հայերը Թուրքիայում բավականին բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում բնակվող հայերը դավաճանեցին իրենց հայրենիքին և անցան Օսմանյան կայսրության թշնամիների կողմը: Հայկական զինված ստորաբաժանումները կովկասյան ռազմաճակատում կռվում էին ռուսական բանակի հետ կողք կողքի: Նրանք թալանում և ավերում էին թուրքական և վրացական գյուղերը և սպանում էին խաղաղ բնակչությանը: Այդ տվյալներով, սպանվել է շուրջ 2 մլն մարդ: Չնայած, որ հետաքննության ընթացքում թուրքական կողմը թույլատրեց օգտվել իր արխիվներից, հայերը կտրականապես հրաժարվեցին տրամադրել իրենց արխիվները: Իմ կարծիքով, եթե հաջողվի բացել այդ արխիվները ապա ճշմարտությունը կբացահայտվի: Այդ դեպքում պատմական կեղծիքի համար հայերը ստիպված կլինեն ներողություն խնդրել ողջ աշխարհից, և առաջին հերթին՝ թուրքերից», - ասել է Ֆեյնը:



Читайте также

Оставить комментарий