Սերգեյ Կուրղինյան. «Սումգայիթում հայերին ադրբեջանցիները չեն սպանել»

irevanaz.com

Փետրվարի վերջին հետխորհրդային տարածությունում հիշել են ադրբեջանական Սումգայըթ քաղաքի ողբերգական իրադարձությունների զոհերին։
Այդ անկարգություններից, որն ընդունված է անվանել «էթնիկական հողի վրա սումգայիթյան կոտորած», անցել է երեք տասնյակ տարի: Սակայն, մինչև հիմա չկա միասնական կարծիք այն մասին, թե որն էր 1988 թվականի փետրվարի 27-29-ի իրադարձությունների պատճառը և ով է դրանց համար պատասխանատվություն կրում։
այդ դեպքերի պատճառների և կազմակերպիչների մասին «Վեստնիկ Կավկազա»-ին պատմել է քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը։
«1980-ական թվականների վերջին ես ժամանել եմ Բաքու, որտեղ ծավալվել էին իրադարձություններ, որոնք բացարձակապես կապ չունեին ո՛չ օֆիցիոզի, ո՛չ էլ մեր դեմոկրատական ընդդիմության իրականացրած քարոզչության հետ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Սումգայըթի ջարդերը կազմակերպել են ոչ թե ադրբեջանցիները, այլ` միջազգային կազմակերպությունների կողմից վարձված կողմնակի մարդիկ»:
«Մենք այդ ներկայացուցիչներին գիտենք անուններով, գիտենք, թե այդ ժամանակ նրանք որ կառույցներին էին պատկանում, գիտենք, թե այժմ որ կառույցներին են պատկանում։ Այդ մարդիկ սպանել են հայերին, դրանում ներգրավել են ադրբեջանցիներին, այնուհետև սպանել են ադրբեջանցիներին՝ այդ գործում ընդգրկելով հայերին։ Այնուհետև ընդհարել են հայերին ու ադրբեջանցիներին, և սկսվել է այդ կառավարվող լարվածությունը։ Մենք այդ ամենը տեսել ենք, մենք տեսել ենք, թե ով է կանգնած դրա հետևում»,- ասել է քաղաքագետը։



Читайте также

Оставить комментарий