Ղարաբաղցի հայերի ուղերձը հայրենակիցներին

irevanaz.comՄի խումբ ղարաբաղցի հայեր՝ ի դեմս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության քաղաքացիական հարթակի համանախագահ Արթուր Աղաջանովի, Ուկրաինայից հասարակական ակտիվիստ Վալերի Երեցյանի, հայտարարություն են տարածել 30 տարի առաջ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ուղերձում ասվում է, որ 1980 ական թվականների վերջերին օգտվելով ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանությունների թուլությունից, ինչպես նաև քաղաքական կաթվածից և երկու հանրապետությունների ղեկավարների իրավիճակը վերահսկելու  անկարողությունից, Հայաստանի  ազգայնամոլ և արկածախնդիր շրջանակները կարողացան խաբեբայության ճանապարհով իրենց կողմը քաշել Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասին:   
«Հարգելի հայրենակիցներ: Մեզանից շատերը ղարաբաղյան հակամարտության պատճառով ստիպված եղանք լքել մեր հարազատ Ադրբեջանը: Վերածվելով փախստականի՝ մենք սփռվել ենք ողջ աշխարհով մեկ: Սկսվեց Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցիների զանգվածային արտաքսումը: Այս ամենը հանգեցրեց Սումգայիթյան ողբերգական դեպքերին և Ադրբեջանից հայերի հետագա գաղթին: Ազգայնամոլների մեղքով, ըստ էության, մեզ՝ Ադրբեջանում ապրող  հայերիս, հարվածի տակ դրեցին մեր, այսպես կոչված  «հայրենասերները»՝ հայ անջատողականները», - ասում է ուղերձում:
Հեղինակները ընդգծում են, որ պետք է օբյեկտիվ կերպով և ազնվորեն վերլուծել ու գնահատել անցած տարիները և  հասկանալ, թե ինչ տվեց ղարաբաղցի հայերին այսպես կոչված «միացումը»: Բարօրությու՞ն, բարեկեցությու՞ն, կենսամակարդակի բարելավու՞մ: Դա առաջին հերթին վերաբերում է ղարաբաղցիներին: 
«Ինչու՞ մեզնից շատերը չմնացին Ղարաբաղում, և նույնիսկ չտեղափոխվեցին Հայաստան: Ինչու՞ Լեռնային Ղարաբաղ չտեղափոխվեցինք 1995 թվականին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո: Մեզնից  շատերը մեկնեցին  հետխորհրդային երկրներ:  Մենք անկեղծորեն ձգտում ենք կարգի բերել ադրբեջանական կողմի հետ հարաբերությունները:  Մենք անկեղծորեն ուզում ենք վերականգնել հարաբերությունները ադրբեջանական կողմի հետ և մենք չէ, որ դավաճանում ենք հայ ժողովրդի և ղարաբաղցիների շահերին: Դավաճաններն ու հանցագործները նրանք են, ում մեղքով  զոհվեցին տասնյակ հազարավոր, փախստականի վերածվեցին  հարյուր հազարավոր մարդիկ: Դրա համար էլ, կարծում եմ չարժե վատ համարել ողջ ժողովրդին նրա համար, որ այդ ժողովրդի 10-20 հազար ներկայացուցիչներ  ազգայնամոլ են»,-ասվում է ուղերձում:  
Վերջում ընդգծվում է, որ վատ ժողովուրդներ չեն լինում, անհրաժեշտ է անցկացնել կառուցողական երկխոսություն, գտնել փոխզիջումային որոշում, վերականգնել հարաբերությունները ղարաբաղցի հայերի համար մերձավոր հանդիսացող ադրբեջանցիների հետ: 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, 1990 թվականի հունվարին Բաքվում,  1992 թվականի փետրվարին Խոջալիում և Ադրբեջանի մյուս բնակավայրերում տեղի ունեցած ողբերգական դեպքերը չպետք է կրկնվեն:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Զորի Բալայանի տունը քանդվի: Նորմալ մարդավարի ապրում էինք